Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարները Կիևում

ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարները Կիևում
06.12.2013 | 11:40

Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը մասնակցում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը: Իր ելույթում նա ասել է. «Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը Վրաստանի և Մոլդովայի բնակչությանն օգնելու համար»: Նուլանդը ուշադրություն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և ասել է, որ ԵԱՀԿ-ն պետք է նպաստի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև երկխոսության վերականգնմանը:
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հույս է հայտնել, որ հակամարտությունների լուծման և սպառազինությունների վերահսկման ուղղությամբ ԵԱՀԿ-ի ջանքերը մոտ ապագայում հաջողություն կունենան:
«Տարածաշրջանային կայունության հնարավոր չէ հասնել առանց առկա հակամարտությունների լուծման և քաղաքական երկխոսության, դա ուտոպիա է», -ասել է Մամեդյարովը: Բաքուն համարում է, որ 2009 թվականին և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների մյուս հայտարարություններում արտահատված բազային սկզբունքները կարող են բանակցությունների և խաղաղ գործընթացի հիմք հանդիսանալ: Մամեդյարովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԵԱՀԿ-ի տարածքում մյուս տարածքային վեճերի լուծման ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք:
Էլմար Մամեդյարովը Կիևում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո, հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի հետ՝ Ղարաբաղյան հակամարտության, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար կատարվելիք հետագա քայլերը քննարկելու համար:
Նախօրեին նա հանդիպել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցը:

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ